Posted in Uncategorized

Արատեսի հրաշքները

Արատեսում կա այն ամենը ինչը, որ պետք է հիանալի հանգստի և լավ ընկերների հետ քնարկումների համար։ Արատեսը լի է հրաշքներով Սմբատաբերդը, Արատեսի վանքը, այն այնքան զորություն ունի, որ դարերի միջով անցնելով ինչեր ասես չի տեսել, բայց միևնույն է այսօր կանգուն է։ Սմբատաբերդը ինձ մի պահ տարավ պատմության գիրկը ու զգացողությունները իրոք անբացատրելի էին։ Ունեցել ենք հրաշալի օրեր, եղել ենք տարբեր վանքերում, որոնք ունեին տարբեր պատմություններ, բայց բոլորն էլ նույն առաքելությունն են ունեցել։ Արատսի հիանալի բնությունը կարողանում էր մարդու մարմնի և հոգու ներդաշնակությունը լիովի կառավարել։ Ահա և Արատեսի տեսանյութը

Posted in Uncategorized

Հիշողության խաղ

Այսօր երեխաներ հետ խաղացինք շատ հետաքրքիր խաղ, որը զարգացնում է երեխայի հիշողությունը, երևակայությունը և տրամաբանությունը։ Խաղի ընթացքում երեխաները շատ ակտիվ էին և նրանց շատ հետաքրքրեց խաղը։

Posted in Ճամբար, Uncategorized

«Մուտք մանկավարժություն» ճամբարային գործունեություն

Այսօր  օրը  սկսեցինք   Ագարակում,  Էդմոնը  Փաշինյանը  մեզ   բաժանեց   խմբերի  և  հանձնարարություններ  տվեց:  Հանձնարարությունները  կատարելուց  հետո  մեր  խմբի  երեխաները  օգնեցին  Ագարակի  ձիերից  մեկին   լողացնել,  և  բավականին   շատ  հետաքրքիր  էր  այդ  գործնթացը:  Հետո  արդեն   մեր  մոտ  երաժշտական   ժամ  էր, երգել  ենք,  պարել  ենք,

հիշել  ենք  մեր  անցած  դասերի  սովորածը:  Այսօր  հանդիպեցինք նաև  տիկին  Մարետի   հետ,  առակներ  ունեինք  որոնք  պետք   է  վերլուծեինք,  քնարկեինք  և  շատ  հետաքրքիր  ստացվեց,  լսել   նաև  մեր   խմբի  երեխաների  կարծիքներ: Դե  իսկ  արդեն   լողից   հետո  հանդիպեցինք  ընկեր  Տաթևի  հետ,  քնարկեցինք   մեր  Արատեսյան  ճամբարի  հետ  կապված  մի   շարք   հարցեր:  Օրս  անցել  է  շատ  հագեցաց  և ամենակարևորն  այն   է,  որ  շփվում   եմ  այնպիսի  մարդկանց   հետ   որոնցից  որ  շատ   բան  ունեմ  սովորելու:

Posted in Ծրագրեր, Uncategorized

Արատեսի վանքն է…

Արատեսը  գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզումՀերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ [ https://hy.wikipedia.org/wiki/Արատես?fbclid=IwAR1cFPE9EFYX0SJ49-EEQ6T1Z6yFsZdQWnP7vfXYQUSfmQjwodDPBlOn1UI ]

Արարատես գյուղում է գտնվում Արատեսի վանական համլիրը կամ Արատեսի վանքը։ Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում։ [ https://onewaytour.com/hy/sights-of-armenia/aratesi-vank/?fbclid=IwAR1-Y0wug1n46ILQswXDUb_msbAcyJgi22_JxxkhhPzMRPShDrwHIJXmTEc ]

67383718_217397069153496_8629787786813112320_n

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին): Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստ: [ Հասրաթյան Մուրադ (2002)։ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.։ էջ 138 ]

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուշադրության կենտրոնում գտնվող այս վանքում մի շարք նոր հետազոտություններ ևկառուցողական աշխատանքներ են կատարվել, օրինակ՝ ստեղծվել է դպրական կենտրոն [ https://aratesmskh.wordpress.com ]:

Նոր նախաձեռնությոններն ու ծրագրերը Արատեսի վանքում շարունակվում են, որոնց կարող ենք մեր մասնակցությունը ունենալ առաջիկայում։ Նորություններին կարող եք ծանոթանալ մեր խմբի կողմից Արատեսի այցելությունից հետո։

Շարունակելի․․․

Նյութը Հասմիկ Իսրայելյանի և Քաղցրիկ Սարգսյանի կողմից

Posted in Ճամբար, Uncategorized

Առակների վերլուծություն

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Վերլուծություն

Առակը  այն  մասին  է,  որ  աքաղաղի  գործը  ամեն  օր  լուսաբացն  ազդարարելն  է:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Վերլուծություն

Առակը  այն  մասին է, որ  կարևորը  որակն  է  ոչ  թե  քանակը:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Վերլուծություն

Առակն   այն  մասին  է,  որ  ամեն  մարդ  ունի  իր   տեսանկյունը:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Վերլուծություն

Առակն  այն  մասին  է, որ  մարդ  միայն  իր  աշխատասիրության  շնորհիվ   կհասնի  բարձրունքների:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Վերլուծություն

Առակն  այն  մասին  է, որ  ամեն  ինչ  պետք  է  լինի  չափի  մեջ:

Posted in Ճամբար, Uncategorized

«Մուտք մանկավարժություն» ճամբարային գործունեություն

Ողջո՜ւյն: Ներկայացնում եմ ճամբարային երեք օրերի իմ գործունեությունը:

Ճամբարային առաջին օրը սկսեցինք երաժշտական գործունեությամբ:
Շատ օգտակար և հետաքրքիր էր տիկին Մարիետի հետ հանդիպումը: Զրուցեցինք  լեզվագործունեության  մասին,  ով  մեզ  համար  բացահայտեց  Ջանի  Ռոդարիի  ստեղծագործական  հնարքները:  Այնուհետև  տիկին  Շողիկի  լաբորատորիայում աշխատեցինք,  որտեղ բացահայտեցինք  ջերմոց  լաբորատորիան: Սովորեցինք  ճիշտ, ժամանակին  խնամել  բույսերը:  Հանդիպել  ենք   նաև   Նաիրա  Հարությունյանի  հետ,  ում  հետ  մենք  լավ մարզվեցինք,  հիանալի  լուծում   էր  օրվա ավարտի  համար:  Եղել  ենք  նաև  կրթահամալիրի Ագարակում:  Էդմոն Փաշինյանը  մեզ  ծանոթացրեց  տարածքի  հետ   և մենք ըստ խմբերի սկսեցինք աշխատել: Մեր խումբը խոտի տունկերն էր դասավորում: Ինձ համար հողի հետ  աշխատանքը ծանոթ և շատ սիրելի է: Ծնունդով  Արագածոտն  մարզի  Ապարանի  տարածաշրջանի  Ծաղկաշեն  գյուղից  եմ:  Ապրում   եմ  պապիկիս, հայրիկիս, մայրիկիս  և  եղբորս  հետ: Շատ  եմ   սիրում  իմ   գյուղը,  քանի  որ ապրած  ամեն  օրս  գյուղի  հետ  է  կապված: Գյուղում  մենք   ունենք   այգի  և  քանի  որ  ես  շատ  եմ  սիրում  բնությունը  մեծ  սիրով  օգնում  եմ   պապիկիս  խնամել  այգին: Այգուց   բացի   նաև  ունենք  հողամաս  որտեղից  էլ, որ  ստանում  ենք  մեր   ամբողջ  տարվա   բանջարեղենը:

Ճամբարական օրերի ընթացքում հանդիպում  ենք   ունեցել  նաև   ընկեր  Տաթևի   հետ,  քնարկել  ենք   մեր  Արատեսյան  ճամբարը,  որտեղ պատրաստվում  ենք   գնալ օգոստոսի 3-4-ին:  Մենք   նաև  հնարավորություն   ենք   ունեցել  պատրաստել  մեր  քանդակները, մեր քանդակած տունը:   Տեխնիկական   խնդիրների  պատճառով   չկարողացա   մասնակցել  լողին,  բայց  անպայման  կշտկեմ:

Ամեն  օրը  տարբեր և հետաքրքիր է մեզ  համար,  բացի  այն  որ  ծանոթանում  ենք   կրթահամալիրին և  ձեռք  ենք  բերում  նոր  ընկերներ, դա առաջնային է:

Ճամբարային օրերը  շատ  օգտակար  են  ինձ  համար:  Ինձ  լավ  եմ  զգում, որպես  ճամբարի  մասնակից:

 

Posted in Նախագծեր, Uncategorized

Վարդավառի ծեսը

Մեկ  շաբաթում   մենք  երեխաների  հետ  պատրաստվում  էինք  մեր  սիրելի  տոներից  մեկին,` վարդավառին:  Երեխաները  մեծ  ուրախությամբ  սպասում  էին  իրենց  սիրելի  տոնին:  Մեկ  շաբաթում  մենք  սովորեցինք  երգեր  որոնք  հենց  վարդավառին  էին  նվիրված, պատրաստեցինք  վարդավառի  քաղցրավենիքը  և  իհարկե  վերջում  արդեն  երեխաները  խաղացին  իրենց  ամենասիրելի  ջրոցին:

Posted in 2-4տարեկաններ

Կավագործները

Այսօր  երեխաների  հետ մանկապարտեզում  կավե   տարբեր   պատկերներ   ենք    պատրաստել:  Երեխաներին  շատ  դուր   եկավ կավը:  Կավից  պատրաստելով  տարբեր   պատկերներ,  փորձեցինք  զագացնել   երեխաների  միտքը,  երևակայությունը  և  տրամաբանությունը: